Բաժին. Այլ Լուրեր

Արմեն Գևորգյանն այլևս չի գլխավորում ԻԴԵԱ հիմնադրամը, նոր ղեկավար է նշանակվել Էդգար Մանուկյանը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է Էդգար Մանուկյանը:

«Էդգար Մանուկյանը IDeA -ի փորձառու թոփ-մենեջերներից է: Նա Հայաստանում մեր ծրագրերի իրականացման թիմին միացել է 2012 թվականից»,- ասել է IDeA-ի հիմնադիրը հանդիսացող RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Էդգար Մանուկյանի կարևոր ձեռքբերումներից է UWC Dilijan միջազգային քոլեջի շինարարական գործընթացի հաջող ղեկավարումը: Մենք հաջողություններ ենք մաղթում Էդգար Մանուկյանին եւ IDeA-ի ամբողջ թիմին»,-ասել է RVVZ և IDeA հիմնադրամների համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Արմեն Գևորգյանը, ով IDeA հիմնադրամը ղեկավարում է 2014թ. նոյեմբերից, որոշել է ակադեմիական արձակուրդ վերցնել՝ Հարվարդի համալսարանում «General management program» («Ընդհանուր մենեջմենթ») ծրագրով ուսանելու համար: Վերոնիկա Զոնաբենդն ու Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն են հայտնում Արմեն Գևորգյանին՝ IDeA-ի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար և հաջողություն են մաղթում նրա ձեռնարկումներում:

Share