Բաժին. Այլ Լուրեր

Ազգային ժողովի միլիոնատեր պատգամավորները

168 Ժամ պարբերականը անդրադարձել է մեկ միլիոն դոլարից ավել կարողություն ունեցող ԱԺ պատգամավորներին:

«2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ–ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը։ 2014–ի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30.37մլն դոլար և 26.3 մլն եվրո։ Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ–ական այս պատգամավորը կնոջ հետ միասին հայտարարագրել է շուրջ 36 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ 9.6 մլն դոլարով։

ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 2014–ը գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրել ներկայացրել են 127–ը։ Նրանց ընդհանուր դրամական միջոցների չափը կազմել է 62 միլիարդ դրամ, 66.3 միլիոն դոլար և 33.8 միլիոն եվրո»,–գրում է պարբերականը։

2014 թվականի ՀՀ ԱԺ–ի 14 դոլարային միլիոնատերն են՝ Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան, Հակոբ Հակոբյան, Գուրգեն Արսենյան, Աշոտ Արսենյան, Գրիգոր Մարգարյան, Արայիկ Գրիգորյան, Արշակ Մխիթարյան, Արտակ Սարգսյան, Արա Արամյան, Մանվել Բադեյան, Մուրադ Գուլոյան, Արթուր Գևորգյան, Մելիք Մանուկյան:

Share