Բաժին. Այլ Լուրեր

Աշխատանք ՀՀ մաքսային ծառայության սահմանային անցակետերում

ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրավիրում է հարցազրույցի մինչև 35 տարեկան բանիմաց երիտասարդների` հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան-Պրիվոլնոյե» և «Բավրա» արդիականացված անցակետերում աշխատելու նպատակով: Աշխատանքը պահանջում է հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման և ժամանակակից տեխնիկայի օգտագործման հմտություններ, օտար լեզուների տիրապետում, մաքսային օրենսդրության և ընթացակարգերի իմացություն: Հավանական թեկնածուները կընտրվեն հարցազրույցի միջոցով: Ընտրված թեկնածուներն անցնելու են եռամսյա վերապատրաստում ՀՀ ֆինանսների նախարարության Ուսումնական կենտրոնում՝ մաքսային օրենսդրություն, hամակարգչային հմտություններ և ծրագրեր, oտար լեզուներ (մասնագիտացված) ուղղություններով: Վերապատրաստումից հետո թեկնածուները մրցութային կարգով կանցնեն աշխատանքի ՀՀ մաքսային մարմիններում և կնշանակվեն համապատասխան պաշտոնների: Հարցազրույցին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը ՀՀ քաղաքացիները կարող են ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` hr@minfin.am: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2015թ. սեպտեմբերի 4-ը: Հարցազրույցի օրվա, ժամի և տեղի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի ՀՀ ՖՆ պաշտոնական պաշտոնական կայքէջերի՝ www.minfin.am, www.taxservice.am,  www.customs.am   համապատասխան բաժիներում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ ՖՆ անձնակազմի կառավարման վարչություն` 060 544 624 հեռախոսահամարով, ինչպես նաև կարող եք ծանոթանալ այստեղ:

Share