Բաժին. Այլ Լուրեր

Պաշտոնապես ներկայացվել է Mercedes-Benz S-Class Cabrio մոդելը

Գերմանական Daimler կորպորացիան վերջապես ներկայացրել է երկար սպասված Mercedes-Benz S-Class Cabrio բաց տանիքով մոդելը:

Մեքենայի ծածկն իրականացված է եռաշերտ հատուկ կտորից, տանիքը կարելի է բացել և փակել մինչև 60 կմ/ժ արագույթան ժամանակ, ամբողջ գործընթացի համար հարկավոր է 20 վայրկյան:

S-Class Cabrio-յի ներքին հարդարումը անչափ նման է S-Class կուպե մոդելին:  Մեքենայում տեղադրված է Climate Control ինտելեկտուալ համակարգ, որը վարման համար լավագույն պայմանններ կստեղծի և բաց, և փակ տանիքի դեպքում:

Կաբրիոլետը զինված է 4.7 լիտր ծավալով V8 տուրբո շարժիչով, որի հզորությունը 455 ձիաուժ է: Ավելի հզոր տարբերակների տեղադրման հնարավորություն ևս կա՝ S63 AMG և S63 AMG 4MATIC մոդելները զինվում են 5.5 լիտր ծավալով V8 585 ձիաուժ հզորությամբ շարժիչներով:

Գերմանիայում մեքենան վաճառքի կհանվի այս տարվա վերջին:

Share