Բաժին. Այլ Լուրեր

Beeline-ի աջակցությամբ ցուցադրվեց «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Beeline-ի և Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի համագործակցության շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ցուցադրվեց «Արմենիադա» բեմադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բեմադրությունը Հայաստանը և հայոց պատմությունը ներկայացնում ու մեկնաբանում է նորովի` յուրահատուկ գեղարվեստական լուծումների, դերասանական խաղի, պոեզիայի և կենդանի երաժշտության միջոցով:

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնի ողջ անձնակազմին` այս հիանալի բեմադրության համար: Ուրախ ենք, որ Beeline-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը նույնպես հնարավորություն ունեցավ դիտելու այն: Վստահ եմ` «Արմենիադա» բեմադրությունը հաջողություն կունենա տարբեր համաշխարհային բեմերում` աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց պատմության կարևորագույն էջերը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ոչ ոք չի կարող գուշակել, թե վաղվա օրն ինչ է մեզ խոստանում, սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը, որն ուզում է ապրել ու հարատևել, պետք է պայքարի և դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել ու հայազգի հերոսների օրինակով  ապացուցի աշխարհին, որ պայքարն է հաղթանակի  գրավականը: «Արմենիադա» ներկայացումն այս ամենի վառ օրինակն է: Մեր ողջ անձնաակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Beeline-ին և մեր բոլոր գործընկերներին ներկայացումը հայ հանդիսատեսին ներկայացնելու այս հնարավորության համար», –  նշեց նախագծի  հեղինակ և  բեմադրող ռեժիսոր Վլադիմիր Գաբբեն:

«Արմենիադա» բեմադրության ցուցադրությանն աջակցել են նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՀՀ սփյուռքի նախարարությունը։

Նշենք, որ բեմադրության պրեմիերան կայացել է 2015 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի երաժշտության միջազգային տան մեծ դահլիճում:

Share