Բաժին. Այլ Լուրեր

eBay-ում 9 մլն դոլարով եզակի Ferrari է հանվել աճուրդի

eBay առցանց հարթակում եզակի Ferrari սպորտային մեքենա է հանվել աճուրդի: Խոսքը գնում է 1967թ. արտադրված Ferrari Thomassima մոդելի մասին: Մեքենայի նախնական գինը կազմել է 9 մլն դոլար:

Ferrari-ի կողմից թողարկվել է վերոնշյալ մոդելի միայն 3 օրինակ: Դրանցից մեկը վերացել է անցյալ դարի 60-անականների վերջին Ֆլորենցիա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, ևս մեկ օրինակ պահպանվում է Մոդենայում՝ Ferrari-ի թանգարանում:

Աճուրդին ներկայացված մեքենան վերականգնվել է վերջին 7 տարվա ընթացքում: Այժմ մեքենան լիովին սարքին է:

Հիշեցնենք նաև, որ աշխարհի ամենաթանկ մեքենան 1962թ.-ին թողարկված Ferrati 250 GTO Berlinetta մոդելն է, որն 2014թ.-ին աճուրդի արդյունքում վաճառվել է 38.1 մլն դոլարով:

Share