Բաժին. Այլ Լուրեր

Քրքորյանի կտակն իրագործելու նպատակով ԱՄՆ-ում հատուկ գրասենյակ է բացվել

«Ժողովուրդ» օրաթերթը կրկին անդրադարձել է Քըրք Քրքորյանի կտակին և դրա իրականացման գործընթացին․

«Ժողովուրդը» երեկ տեղեկացրել էր, որ օրերս գաղտնիության պայմաններում բացվել է անցած տարվա հունիսի 16-ին մահացած ամերիկահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ինչպես արդեն հայտնել Էինք՝ բարերարն իր ունեցվածքը կտակել Է բարեգործությանը։ «Ժողովուրդը» պարզեց, որ Քրքորյանի կտակն իրագործելու նպատակով ԱՄՆ-ում հատուկ գրասենյակ է բացվել, որում ներգրավված են բազմաթիվ իրավաբաններ և տնտեսագետներ։ Նրանք առաջիկա ամիսներին մեկ առ մեկ պետք Է վեր հանեն, թե Քրքորյանն իր 98 տարվա կյանքի ընթացքում ինչպիսի բարեգործություն Է կատարել, որպեսզի ունեցվածքից ստացված միջոցների հաշվին այն կրկնեն, ինչպես նշված Է մեծ բարերարի կտակում»,-գրում է պարբերականը։

Share