Բաժին. Այլ Լուրեր

Կհիմնանորոգվի Մարտունի – Վարդենիս – Սոթք միջպետական մայրուղու անբարեկարգ հատվածը

Մարտունի – Վարդենիս – Սոթք  միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-10,834 հատվածի անբարեկարգ վիճակի կապակցությամբ, արդեն տեղեկացրել ենք, որ նշված ճանապարհահատվածը ներառված է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում»  ծրագրով 2016թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում. http://mtc.am/pages.php?lang=1&id=6292&page_name=news։

Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար մրցույթն արդեն հայտարարված է և ըստ սահմանված ընթացակարգի՝ մինչև հունիսի վերջը, կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։    

Ավելի քան 15 տարի  չնորոգված այս ճանապարհահատվածն ամբողջությամբ հիմնանորոգվելու է։  Հեռացվելու է գոյություն ունեցող արդեն քայքայված ենթահիմքը և այն փոխարինվելու է նորով։  Աշխատանքները ներառում են՝ եղած ենթահիմքի քանդում,  նոր ենթահիմքի ու նոր խճային հիմքի կառուցում, ասֆալտե ծածկույթի տեղադրում։

Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն նաև ջրահեռացման խողովակների,  ինչպես նաև ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:

Նշենք նաև, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ։

Share