Բաժին. Այլ Լուրեր

Արսենալը 25 մլն եվրո է առաջարկում Մխիթարյանի տրանսֆերի համար

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում Լոնդոնի «Արսենալ»-ն առաջ է անցել «Չելսի»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը՝ նշելով, որ «Արսենալ»-ը պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել հայ կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու համար:

Նշվում է, որ Մխիթարյանն ավելի հակված է «Արսենալ» տեղափոխությանը՝ չնայած որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, ինչպես նաև «Մենչեսթեր Յունայթեդ»-ը: «Բորուսիա»-ն փորձել է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին և նրան թիմում պահել, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է ստորագրել նոր պայմանագիրը որոշ անհամաձայնությունների պատճառով: Մխիթարյանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թ. ամռանը:

Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Յուվենթուս»-ը: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան վերջերս հայտարարել էր, որ իտալական ակումբը Մխիթարյանին պայմանագիր է առաջարկել տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով:

Share