Բաժին. Այլ Լուրեր

Մինո Ռայոլա. Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր է

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հնարավոր է համարում հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Goal.com-ը:

Նա հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն գերմանական ակումբի ղեկավարությունն անդրդվելի է մնում և չի ցանկանում վաճառել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Չնայած այս ամենին` Ռայոլան հնարավոր է համարել Մխիթարյանի տեղափոխությունը Ժոզե Մոուրինյոյի թիմ: «Հենրիխը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», մենք դեռ փորձում ենք հարթել ստեղծված իրավիճակը,- ասել է Ռայոլան:

Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017թ. ամռանը: Գերմանական ակումբի ղեկավարությունը առանցքային երկու ֆուտբոլիստների` Մաթս Հումելսին և Իլկայ Գյունդողանին կորցնելուց հետո չի ցանկանում հրաժարվել Մխիթարյանից և նպատակ ունի ֆուտբոլիստին թիմում պահել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Թուրինի «Յուվենթուս»-ը, Լոնդոնի «Չելսի»-ն և «Արսենալ»-ը:

Share