Բաժին. Այլ Լուրեր

Էրդողանը Սու 24 ռազմական ինքնաթիռի խոցման համար ներողություն է խնդրել Վլադիմիր Պուտինից

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիչ առաջ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանից նամակ է ստացել, որում վերջինս ներողություն է խնդրել ռուսական Սու 24 ինքնաթիռի խոցման համար։ Էրդողանը նաև իր ցավակցություններն է հայտնել զոհված օդաչուի ընտանիքին։

Պեսկովը հավելել է, որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել արագ կերպով վերականգնելու ռուս-թուրքական հարաբերությունները։

Հիշեցնենք, որ ռուսական Սու 24 ռազմական ինքնաթիռը խոցվել էր թուրքական կործանիչի կողմից 2015թ.-ի նոյեմբերի 24-ին՝ թուրք-սիրիական սահմանին։։ Ռուսական ռմբակոծիչի օդաչու Օլեգ Պեշկովը օդում սպանվել էր Սիրիայի տարածքում կռվող թուրք ահաբեկիչների կողմից:

Share