Բաժին. Այլ Լուրեր

Կնեսետի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հարցը կմտցվի լիագումար օրակարգ

Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից, քննարկումը կայացել է օգոստոսի 1-ին. հուլիսի 5-ին Կնեսետի լիագումար նիստում Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելուց հետո որոշվել էր նախագիծն ուղարկել Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողով` հավելյալ ուսումնասիրության և քննարկման համար:

«Հանձնաժողովում այսօր կայացած քննարկումից հետո Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի ատենապետ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաև կոչ արեց Իսրայելի կառավարությանն ու Կնեսետին և Կնեսետի խոսնակ պարոն Յուլի Եդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-գրել է Բաղդասարյանը:

Նրա գրառման համաձայն` հանձնաժողովի ատենապետը նաև հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Կնեսետի լիագումար նիստ:

Share