Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանում առանձնացվել է որսի համար նախատեսված 40 տեղամաս

ՀՀ կառավարությունը հաստատեց կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ հանրապետության տարածքում կառանձնացվեն որս իրականացնելու համար նախատեսված վայրեր, որոնք կընդգրկվեն որսահանդակների ցանկում: Որսահանդակների տարածքները որոշվել են հիմք ընդունելով տվյալ տարածքում առկա որսի կենդ անիների տեսակները, դրանց քանակները, որոնք գրանցված չեն ՀՀ կենդանիների կարմիր գրքում:

«ՀՀ-ում առանձնացված չեն որսահանդակներ, իսկ որսը, բացառությամբ ՀՀ բնության պահպանության հատուկ պահպանվող տարածքների, իրականացվում է դրա համար հատուկ չառանձնացված տարածքներում, ինչի արդյունքում դժվարանում է որսի ռեսուրսի օգտագործման կառավարման գործընթացը և որսի նկատմամբ վերահսկողությունը: Ընդհանուր առմամբ, ՀՀ 10 մարզերում որսահանդակների համար առանձնացվել են 40 տեղամասեր»,- «Արմենպրես»-ի հաղո րդմամբ՝ ասաց Գրիգորյանը:

Նախարարը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին վստահեցրեց, որ նախագիծը քննարկվել է բնապահպանների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարմինների հետ:

Share