Բաժին. Այլ Լուրեր

Վահան Մարտիրոսյանն այցելեց Հյուսիս-հարավի շինարարական տեղամասեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին այցելեց «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ – Թալին, Տրանշ 3-ի Թալին – Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ – Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներ, որտեղ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում։

Ճանապարհի Աշտարակ – Թալին հատվածում «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը նախարարին ներկայացրեց իրականացվող աշխատանքների ընթացքը։

Տրանշ 3-ի Թալին – Գյումրի ճանապարհի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի ճանապարհահատվածներում, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհի լայնացում, արհեստական կառուցվածքների շինարարություն, նախարարը զրուցեց ճանապարհաշինարարների հետ, հետաքրքրվեց աշխատանքների կատարման ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին։

Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի ճանապարհահատվածների շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության աշխատանքային բազայում, որտեղ տեղակայված է նաև բետոնի գործարանը, տեխնիկական հսկողություն իրականացնող «Սպեա Ինջենյերիա Ս.պ.Ա և Այ-Ար-Դի Ինջինիրինգ Ս.ր.Լ» ՀՁ-ի» գլխավոր ինժեներ Բորիս Սպասովը նախարարին ներկայացրեց վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Ճանապարհի վերակառուցման և բարելավման աշխատանքներն իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության ծրագրի ղեկավար Ջու Շաոչինն էլ նախարարին ներկայացրեց շինարարական աշխատանքներն ու հետագա անելիքները։

«Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի – Երևան – Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի։

Share