Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ. Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 300 բջջային հեռախոս

Պետական Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից   հայտնաբերել  են  մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի շուրջ 250 բջջային հեռախոս: Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում ևս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձևակերպումներից  խուսափելու  նպատակով:

Share