Բաժին. Այլ Լուրեր

Կարեն Կարապետյան. ՃՈ նպատակը չպետք է լինի շատ տուգանք գրելն ու հավաքելը, այլ վթարների քանակը նվազեցնելը

Ճանապարհային ոստիկանության խնդիրը պետք է լինի ոչ թե ինչքան հնարավոր է շատ փող հավաքելն ու տուգանքներ գրելը, այլ առաջնահերթ խնդիր պետք է լինի վթարների քանակը նվազեցնելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու հարցի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին:

«Ես կարծում եմ, որ ճանապարհային ոստիկանության նպատակը չպետք է լինի շատ տուգանք գրելն ու հավաքելը, շատ փող հավաքելը, քաղաքացիների համար անբարենպաստ պայմանները ստեղծելը, այլ վթարների քանակը նվազեցնելը»,- նշեց Կարապետյանը:

Նա հավելեց՝ եթե ձեռնարկվող միջոցառումները չեն լուծում հիմնական խնդիրը և չեն ծառայում հիմնական նպատակին, ապա այդ միջոցառումները պետք է վերանայվեն:

Share