Բաժին. Այլ Լուրեր

Վերին Լարսը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Ելփին և Սարավան գյուղերում մառախուղ է, իսկ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան հատվածում և Մեղրու ոլորաններում տեղ-տեղ է մառախուղ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է անվաշղթաներով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Share