Բաժին. Այլ Լուրեր

ԱՊՊԱ. 2017թ. ապրիլի 1-ից բարձրացվում են հատուցման ենթակա գումարների առավելագույն շեմերը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում բարձրացվում են մեկ պատահարի արդյունքում բոլոր տուժողներին հատուցման ենթակա առավելագույն շեմերը (ապահովագրական գումարները) հետևյալ չափերով.

Անձնական վնասների համար.

Այժմ – Մեկ պատահարով մեկ տուժողի համար՝ 3,300,000 ֏, Մեկ պատահարով բոլոր տուժողների համար՝ 10,000,000 ֏։

2017թ. ապրիլի 1-ից հետո – Մեկ պատահարով մեկ տուժողի համար՝ 3,300,000 ֏, Մեկ պատահարով բոլոր տուժողների համար՝ 33,000,000 ֏։

Գույքային վնասների համար.

Այժմ – Մեկ պատահարով մեկ տուժողի համար՝ 1,800,000 ֏, Մեկ պատահարով բոլոր տուժողների համար՝ 1,800,000 ֏։

2017թ. ապրիլի 1-ից հետո – Մեկ պատահարով մեկ տուժողի համար՝ 1,800,000 ֏*, Մեկ պատահարով բոլոր տուժողների համար՝ 18,000,000 ֏։

* – (Եթե այլ տուժողներ չկան, մեկից ավելի տուժողների դեպքում կիրառվում է համամասնություն)

Ուշադրություն. Նոր սահմանաչափերը տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Share