Բաժին. Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ֆուտբոլի պատմության 100 ամենաթանկ տրանսֆերների ցանկում է

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» ընդգրկվել է պատմության 100 ամենաթանկ տրանսֆերների թվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, աղյուսակը կազմել է Goal.com-ը: 

Նախորդ ամռանը Մխիթարյանի` 42 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերը զբաղեցնում է 43-րդ տեղը:

Մխիթարյանը 47-ից 43-րդ տեղերը կիսում է Ջեքսոն Մարտինեսի, Տիագո Սիլվայի, Խավիեր Պաստորեի և Ռուի Կոշտայի հետ:

Առաջին տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի 110 մլն եվրոյանոց տրանսֆերը` «Յուվենթուս»-ից «Մանչեթեր Յունայթեդ»: Երկրորդ տեղում է Գարեթ Բեյլի` 101 մլն եվրոյով «Տոտենհեմ»-ից Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը, երրորդ տեղում` 2009 թվականին տեղի ունեցած Կրիշտիանու Ռոնալդուի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ռեալ» տրանսֆերը, որը կայացել է 94 մլն եվրոյի դիմաց:

Share