Բաժին. Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյանի հերթական գեղեցիկ գոլը Մանչեսթեր Յունայթեդի կազմում. Տեսանյութ

Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խոշոր հաշվով հաղթեց «Ուիգան»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի հաշիվը բացվեց 44-րդ րոպեին` աչքի ընկավ Մարուան Ֆելաին, այնուհետ 57-րդ րոպեին «Ուիգան»-ի դարպասը գրավեց Կրիս Սմոլինգը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը 74-րդ րոպեին կարողացավ գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման վերջնամասում «կարմիր սատանաների» 4-րդ գոլը խփեց Բաստիան Շվայնշտայգերը:

Ժոզե Մոուրինյոյի սաները դուրս եկան գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Share