Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ. դասընթաց՝ ««Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներ, Էլեկտրոնային գնումների համակարգ» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի փետրվարի 28-ին կազմակերպում է ««Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներ, Էլեկտրոնային գնումների համակարգ» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի փետրվարի 27-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 951:

Դասընթացի օր` փետրվարի 28

18:30-20:00 Թեմա 1. «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի էլեկտրոնային գնումներին առչվող դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան

20:00-20:10 Ընդմիջում (Սրճդադար)

20:10-21:40 Թեմա 2. Էլեկտրոնային գնումների Armeps համակարգով ընթացակարգի հայտարարում և գնահատում

Դասընթացի դասավանդողՀայկ Հովհաննիսյան Հայաստանի Հանրապետության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի Էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման բաժի պետ

Share