Բաժին. Այլ Լուրեր

Մխիթարյանի գոլի շնորհիվ Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Սենթ Էթիենին. Տեսանյութ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ինչպես առաջին խաղում, այս անգամ ևս հաղթեց ֆրանսիական «Սենթ Էթիեն»-ին: «Կարմիր սատանաներին» հաղթանակ բերեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գնդակը` խաղի 16-րդ րոպեին: Սակայն հայ կիսապաշտպանը փոխարինվեց 25-րդ րոպեին` վնասվածքի պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու խաղերի ընդհանուր 4:0 հաշվով հաղթեց «Սենթ Էթիեն»-ին և կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:

Ժոզե Մոուրինյոյի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն փետրվարի 25-ին` Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ:

Share