Բաժին. Այլ Լուրեր

Ինտերնետի օգտագործման ծավալներով Android-ը ընդհուպ մոտեցել է Windows-ին

StatCounter ինտերնետային-վերլուծական ընկերության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն ինտերնետի օգտագործման ծավալներով Android սարքավորումներն ընդհուպ մոտեցել են Windows-ին (PC, Laptops)։

Այն, ինչ 5 տարի առաջ թվում էր անհնար, կարծես թե իրականություն է դառնում` 2017թ.-ի փետրվարին աշխարհում օգտագործված ինտերնետի ծավալի 38.6%-ը բաժին է ընկել Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքերին, իսկ 37.4%՝ Android, մինչդեռ 2012թ.-ի փետրվարին պատկերը հետևյալն էր՝ Windows 82%, Android` 2.2%։

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերին մոբայլ սարքերի կողմից օգտագործված ինտերնետի ծավալները գերազանցեցին անհատական համակարգիչներին և նոթբուքերին։

Ինչ կայանում է աշխարհագրությանը, ապա կան երկրներ որտեղ Android-ի ցուցանիշներն արդեն իսկ գերազանցում են Windows-ին, քարտեզը՝ ստորև։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ Windows-ի դիքերը դեռևս ամուր են. Windows` 80.31%, Android` 9.6%, iOS` 5.01%, Linux` 1.1%, Samsung` 0.21%:

Մենք ստուգեցինք նաև B24.am-ի գեներացրած տրաֆիկը, բաշխվածությունը հետևյալն է՝ Windows` 52.60%, Android 26.77%, iOS 17.66%, MacOS` 1.34%, Linus` 0.79%:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Radio հավելվածով, որի միջոցով հեռուստացույցը վերածվում է թվային հեռարձակում ապահովող յուրօրինակ ռադիոյի՝ բազմաթիվ ռադիոկայաններով։

Share