Բաժին. Այլ Լուրեր

Ինչ է կատարվում Համացանցում ամեն 60 վայրկյանում

Համացանցում հայտնվել է հերթական տեղեկատվությունը Ինտերնետի ակտիվության վերաբերյալ։

Տվյալները փաստում են, որ էլեկտրոնային փոստը մնում է օգտատերերի կողմից ամենաշատ օգտագործվող ծառայությունը։ Մեկ րոպեում ուղարկվում է 156 մլն էլեկտրոնային նամակ։ Երկրորդ հորիզոնականում տեքստային հաղորդագրություններն են՝ 16 մլն։ Երրորդը Youtube-ում դիտված տեսանյութերի քանակն է՝ 4.1 մլն։

2017թ.-ի դրությամբ 60 վայրկյանում Google որոնողական համակարգի միջոցով  կատարվում է 3.5 մլն հարցում, Snapchat-ում ստեղծվում է 1.8 մլն սնեփ, Tinder-ում կատարվում է 990,000 ընտրություն, Facebook է մուտք գործում 900,000 օգտատեր, առցանց առևտրի համար ծախսվում է 751,522 դոլար, Twitter-ում գրառվում է 452,000 տվիթ, App Store-ից և Google Play-ից  ներբեռնում է 342,000 հավելված, Netflix-ի միջոցով դիտվում է 70,017 ժամ տեսանյութ, Instagram է ներբեռնվում 46,200 նկար կամ տեսանյութ, Facebook Messenger-ի միջոցով ուղարկվում է 15,000 GIF, Spotify-ով լսվում է 40,000 ժամ երաժշտություն և Linkedin-ում ստեղծվում է 120 նոր հաշիվ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share