Բաժին. Այլ Լուրեր

Նորընտիր Ազգային Ժողովը կունենա 105 պատգամավոր․ ՀՀԿ-ն ներկայացված կլինի 55 մանդատով

ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 105 պագամավոր՝ 101 ընտրված և 4՝ ազգային փոքրամասնություն։

Թովմասյանը նշել է, որ իր հաշվարկների համաձայն ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավորական տեղ, ևս 3 պատգամավորական տեղ կավելանա ազգային փոքրամասնություններին մանդատի բաշխման արդյունքում։ ՀՀԿ 55 մանդատից 28-ը կտրամադրվի համամասնական ցուցակով, իսկ 27-ը՝ ռեյտինգային։

ՀՀԿ ռեյտինգային թեկնածունների մանդատների բաշխում կիրականացվի հետևյալ կերպ՝ թիվ 1 և թիվ 2 ընտրատարածքներից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա 3 պատգամավոր, 2 ընտրատարածքից կունենան մեկական պատգամավոր, երեք ընտրատարածքից՝ 3 պատգամավոր, իսկ մյուսներից՝ երկուական պատգամավոր:

Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա Ծառուկյան դաշինքը կստանա 30 մանդատ, ՀՅԴ՝ 8, ԵԼՔ՝ 9։

Share