Բաժին. Այլ Լուրեր

Mac OS վնասակիր ծրագրերի թիվն աճել է 744%-ով

Տեղեկատվական անվտանգության առաջատար Mcafee ընկերության հրապարակած տվյալների համաձայն վերջին տարում Mac օպերացիոն համակարգի համար ստեղծված վնասակիր ծրագրերի քանակն աճել է մոտ 750%-ով և կազմել 460 հազար։ Չնայած այս թվին՝ MacOS-ը մնում է ամենապաշտպանված օպերացիոն համակարգը։

Համեմատության համար նշենք, որ Windows-ի համար նախատեսված վնասակիչ ծրագրերի թիվը կազմում է 600 մլն, իսկ Andoid-ի դեպքում՝ 15 մլն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share