Բաժին. Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյանի հերթական գոլը․ Մանչեսթեր Յունայթեդը հաղթում է Սանդերլենդին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտնագնա խաղում հաղթեց «Սանդերլենդ»-ին (0:3). Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաներին» հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 30-րդ րոպեին շեշտակի հարվածով աչքի ընկավ Զլատան Իբրահիմովիչը: Երկրորդ կեսի 46-րդ րոպեին դիպուկ հարվածով «Սանդերլենդ»-ի դարպասը գրավեց Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման վերջնամասում «կարմիր սատանաների» երրորդ գնդակը խփեց Ռեշֆորդը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 77-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 57 միավոր և 5-րդ տեղում է:

Share