Բաժին. Այլ Լուրեր

WannaCry վիրուսը գրոհել Է Չինաստանը, Ճապոնիաին եւ Հարավային Կորեան

WannaCry ցանցահենային վիրուսը, որն ավելի վաղ կազմակերպությունների եւ հիմնարկների համակարգչային համակարգեր Էր կազմալուծել աշխարհի ավելի քան 150 երկրներում, շարունակել Է տարածվել Ասիայի երկրներում, ինչի մասին հայտնել Է Associated Press-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ճապոնիայի JPCERT ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, որն աջակցություն Է ցույց տալիս կիբեռգրոհների դեպքում, Ճապոնիայում նոր հարվածի տակ են հայտնվել ավելի քան երկու հազար համակարգիչներ: Վիրուսը վնասներ Է հասցրել այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Nissan Motor-ը եւ Hitachi-ն:

Կորեայի անվտանգության եւ Համացանցի գործակալությունում նույնպես հայտնել են, որ Հարավային Կորեայի առնվազն հինգ ընկերություններ գրոհներ են արձանագրել իրենց համակարգերի վրա: Դրանց թվում Է երկրի կինոթատրոնների խոշորագույն ցանցը՝ CJ CGV-ն: 

Չինաստանի ընկերության տեղեկատվության համաձայն, որն զբաղվում Է ցանցային անվտանգությամբ, ՉԺՀ-ում հաքերների գրոհից «հարյուր հազարավոր» համակարգիչներ են տուժել գրեթե 30 հազար համալսարաններում եւ կրթական հիմնարկություններում: Նաեւ գրոհը վնասել Է առեւտրական եւ գրասենյակային կենտրոնների, լցակայանների, հիվանդանոցների, երկաթուղային կայարանների, փոստային ծառայության եւ մի շարք կառավարական հիմնարկությունների համակարգչային համակարգերը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share