Բաժին. Այլ Լուրեր

Մխիթարյանի Սանդերլենդի դարպասը խփված գոլը ճանաչվել է Manchester United-ի տարվա լավագույն գոլ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «կարմիր սատանաների» տարվա լավագույն գոլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Յունայթեդ»-ի 2016/17 մրցաշրջանի մրցանակաբաշխության ընթացքում Մխիթարյանը շեշտել է, որ չէր կարող սխավել, քանի որ փոխանցում էր ստացել «Աստծուց» (Զլատան Իբրահիմովիչ.-խմբ.):

Մխիթարյանը «կարիճ» հարվածով գոլի հեղինակ էր դարձել 2016 թվականի դեկտեմբերին` «Սանդերլենդ»-ի դեմ խաղում:

Share