Բաժին. Այլ Լուրեր

Գառնիի ճոպանուղու կառուցման համար չի բացառվում հանրային-մասնավոր համագործակցությունը

ՀՀ Կոտայքի մարզի Ազատ գետի կիրճում ճոպանուղու կառուցման համար քննարկման փուլում են ֆինանսավորման հարցերը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը չբացառեց հանրային-մասնավոր  համագործակցությունը: «Վերջնական ծրագիր, որը մենք կֆինանսավորենք  վարկային միջոցներով, չկա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Գառնիի ճոպանուղին օդային կամուրջ կդառնա ինչպես մշակութային եւ պատմամշակութային վայրերի, այնպես էլ դեպի Քարերի Սիմֆոնիան, Ազատ գետի կիրճը, Խոսրովի գեղատեսիլ արգելոցը:

Ճոպանուղու առկայության դեպքում հնարավոր են ներդրումներ ` հյուրանոցային եւ ռեստորանային նոր համալիրների կառուցման համար:

Share