Բաժին. Այլ Լուրեր

Յուրի Խաչատուրով. ՀԱՊԿ-ը բանակցում Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու շուրջ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակում Է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձեւակերպման գործնական հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն սեփական խաղաղապահ ներուժն ունի (ավելի քան 3,5 հազար մարդ), որը կարող Է խաղաղապահ գործողություններ անցկացնել ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածքում, այլեւ երրորդ երկրների տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով:

«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական  հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,-ասել Է Խաչատուրովը:

Share