Բաժին. Այլ Լուրեր

Երևան – «Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին մեկնարկեց այսօր առավոտյան

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան – «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:

Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին:

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  Երևան – «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից`  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

Share