Բաժին. Այլ Լուրեր

UcomPremier բաժանորդն ստացավ Ֆրանսիայում «Open de France» գոլֆի առաջնությունը դիտելու հնարավորություն

Մայիսի 27-ից հունիսի 18-ը Ucom ընկերությունն «Արարատ» գոլֆ ակումբի հետ համատեղ հատուկ UcomPremier բաժանորդների համար Գոլֆի առաջնություն էր կազմակերպել: Հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, ով հնարավորություն ստացավ ներկա գտնվելու հունիսի 29-ից հուլիսի 2-ը Ֆրանսիայում կայանալիք «Open de France» գոլֆի միջազգային հեղինակավոր մրցաշարին:

«Շնորհակալ եմ Ucom-ին այս մրցանակի համար: Ընդամենը 6-7 պարապմունքից հետո եկա ուժերս փորձելու, ու ամեն ինչ ստացվեց: Ֆրանսիա առաջին անգամ եմ մեկնելու», – ասել է Ucom ընկերության հաղթանակած Premier բաժանորդ Դավիթ Օհանյանը:

Կիսաեզրափակիչ փուլ անցած 11 UcomPremier բաժանորդներ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի մարզվել են եզրափակչում պատվով հանդես գալու համար, իսկ եզրափակիչ խաղն ստիպել է բոլոր մասնակիցներին ևս մեկ անգամ լարել բոլոր ուժերը, վերհիշել սովորածը, գործադրել բոլոր ջանքերն ու ցուցադրել գոլֆ խաղալու հմտությունները:

«Այս մրցաշարը երախտագիտության դրսևորում է մեր Premier բաժանորդների համդեպ, ովքեր համապատասխանում են որոշակի չափանիշների ու 12 ամիս անընդմեջ օգտվում են մեր շարժական կապի ծառայություններից», – ասել է Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցներն «Արարատ» գոլֆ ակումբի կողմից արժանացել են մեկ ամսվա «ոսկե ամդամակցության»: Երկրորդ տեղը զբաղեցրած Ալբերտ Սարգսյանն ստացել է Huawei P10 սմարթֆոն:

«Եվս մեկ անգամ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր ընկերության հավատարիմ ու շատ կարևոր բաժանորդներին Ucom-ի ծառայություններից օգտվելու համար և շնորհավորում եմ հաղթողին: Կարծում եմ՝ Open de France-ը դիտելը տարբերվող ու հիշվող մրցանակ է: Այսպիսի մրցաշարերը շարունակական բնույթ կկրեն, իսկ մենք ջանք չենք խնայի մեր բաժանորդների վստահությունն ամրապնդելու համար», – ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ UcomPremier ծրագրի նպատակն է բացառիկ ուշադրության արժանացնել ընկերության ամենահավատարիմ բաժանորդներին, ովքեր ավելի քան 12 ամիս եղել են Ucom-ի բաժանորդ` մշտապես օգտվելով ընկերության ձայնային կամ շարժական ինտերնետ ծառայություններից: UcomPremier բաժանորդներն ստանում են մի շարք առավելություններ Ucom-ի ծառայություններից, խորհրդատվությունից, սպասարկումից օգտվելու ժամանակ, ինչպես նաև օգտվում են մի շարք բացառիկ հնարավորություններից, որոնք առաջարկում են Ucom-ի գործընկեր կազմակերպությունները:

Share