Բաժին. Այլ Լուրեր

Ադրբեջանական հերթական կրակակետի վերացումը. տեսանյութ

Ռեժիսոր և «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական զինված ուժերի հերթական պատժիչ գործողության տեսանյութը։ Տեսանյութում պատկերված է մեր դիրքերի ուղղությամբ ակտիվորեն կրակող ադրբեջանական կրակակետի և մարտական տեխնիկայի վերացումը։

«Ադրբեջանական ցանկացած ոտնձգություն, սանձարձակություն պատժվում և էլ ավելի խիստ է պատժվելու մեր զինուժի կողմից: Այլ երկրների համար էլ ասեմ, որ եթե նրանց թվում է, թե Արցախն ու Արցախի սահմանները կարող են իրենց համար նոր զենքերի փորձարկման պալիգոնի վերածել, Ադրբեջանին այդ զենքերը վաճառելով, ապա թող լավ հիշեն Իրաքի, Աֆղանստանի և շատ այլ երկրների օրինակներ` երբ նույն այդ զենքով հետո սպանում էին իրենց, վաճառողի զինվորներին…Ներկայացնում ենք շատ փոքրիկ հատված հայկական զինուժի պատասխան հարվածներից վերջին օրերին…», – գրում է Արշակ Զաքարյանը։

Share