Այլ Լուրեր | 18:15 02/07/17

Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Մանչեսթեր Յունայթեդի կազմում

Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքն այսօր հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված են Մանչեսթերի կազմում Հենրիխ Մխիթարյանի հեղինակած բոլոր գոլերը։ Տեսանյութում ներկայացված են նաև «կարիճ» և ԵԼ եզրափակչի շրջադարձ հարվածներով անհավանական գնդակները։ Հավելենք, որ անցյալ մրցաշրջանում Մխիթարյանը հեղինակել է 11 գոլ, որից 6՝ Եվրոպայի Լիգայի խաղարկությունում։