Բաժին. Այլ Լուրեր

Beeline. կայացավ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը

Beeline-ի աջակցությամբ  հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի մոտ գտնվող «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը։ 

Ավանդաբար տեղի ունեցան «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների շրջանակում, համերգային ծրագրեր՝ սիրված երգահանների մասնակցությամբ, և մշակութային հանդիպումներ:

Այս տարի հայ կատարողներից բացի հանդես եկան նաև այլազգի անվանի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։

Փառատոնի ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնին աջակցելու համար։
«Երիտասարդները մեր ապագան են, և շատ կարևոր է օգնել տաղանդավոր երիտասարդներին՝ կատարել իրենց առաջին քայլերն արվեստի աշխարհում։ Beeline-ը հպարտ է կատարել այդ կարևոր առաքելությունը։ Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներն, այլև արվեստը կարող են մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը, և մեր ջանքերն ենք գործադրում արվեստը տարածելու համար։ Ուրախ ենք, որ այս փառատոնը ոչ միայն դարձել է բարի ավանդույթ և սպասված իրադարձություն, այլև սկսել է ընդլայնել սահմանները, և այսօր բացի հայտնի ու սկսնակ հայ կատարողներից մեզ միացել են արտասահմանցի բարդեր», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց  նաև այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին ևս։  Ուրախալի է այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում է շնորհաշատ երիտասարդների հետաքրքրությունը բարդ ժանրի և առհասարակ մշակութային իրողությունների նկատմամբ, ինչ էլ առիթ է հանդիսանում նոր գաղափարներով և նախագծերով հանդես գալու։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես գլխավոր հովանավոր Հայաստանում Beeline-ին մեզ մշտապես սատարելու և մեր կողքին լինելու համար», – նշեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը։

Նշենք, որ ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հեղինակային երգի նորանուն կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։

———————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share