Բաժին. Այլ Լուրեր

68 մլն դոլար շահած բրիտանացին այդպես Էլ չի ներկայացել շահումը ստանալու

Մեծ Բրիտանիայի բնակիչը, որը EuroMillions վիճակախաղով 51,7 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 68 միլիոն դոլար) Է շահել, այդպես Էլ չի ներկայացել իր շահումն ստանալու վիճակախաղի արդյունքների հայտարարումից գրեթե մեկ շաբաթ անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC հեռուստառադիոընկերությունը:

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակախաղի կազմակերպիչները հուլիսի 28-ին EuroMillions-ի մասնակցածներին հորդորել են ստուգել իրենց տոմսերը: Նվում Է, որ իր կարողությամբ հաղթողը կհամեմատվի փոպ-երաժիշտ Էդ Շիրանի եւ ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հետ: Ըստ հեռուստառադիոընկերության՝ սույն ջեք-փոթն այս տարի Մեծ Բրիտանիայում դարձել Է մեծությամբ չորրորդը:

EuroMillions եվրոպական խոշորագույն վիճակախաղն անցկացվում Է Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share