Բաժին. Այլ Լուրեր

Հրդեհ Խոսրովի Անտառում. ԻԼ-76 հրդեհաշիջող ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը

Օգոստոսի 15-ին վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ը ժամը 08:50-ին իրականացնում էր առաջին թռիչքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար օգոստոսի 14-ի ժամը 17:00-ի դրությամբ 63  փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան,  անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: 

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Share