Բաժին. Այլ Լուրեր

Բյուրականի հարակից անտառում այրվել է մոտ 20 հա բուսածածկ և անտառածածկ տարածք

Փրկարակական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից անտառում հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Ժամը 11:10-ին հայտնաբերվել էր հրդեհի նոր օջախ, իսկ ժամը 12:09-ին դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Share