Բաժին. Այլ Լուրեր

Աշխարհում ծնողները ծախսում են 44,221 ԱՄՆ դոլար իրենց երեխայի կրթության համար՝ տարրական դպրոցից մինչև համալսարան

– Աշխարհում ծնողների 87%-ն օգնում է վճարել իրենց երեխայի ուսման համար: – Ծնողների 76%-ը, ով նախատեսում է նաև հետբուհական կրթություն, ակնկալում է, որ ներդրում կունենա երեխայի ուսումը ֆինանսավորելու մեջ: – Ծնողների 74%-ն ընթացիկ եկամուտից է հոգում երեխայի ուսման ծախսերը։ – Ծնողների մեծ մասը (82%) պատրաստ է հանուն երեխայի հաջողության անձնական զոհողությունների գնալ։

HSBC-ի «Կրթության արժեքը» շարքի վերջին՝ Ավելի ու ավելի բարձր զեկույցի hամաձայն՝ ծնողները ծախսում են միջինում 44221 ԱՄՆ դոլար իրենց երեխայի՝ տարրական դպրոցականից  մինչև համալսարանական կրթության  ծախսերը հոգալու համար: 15 երկրներում և տարածաշրջաններում բնակվող ավելի քան 8400 ծնողների շրջանում անցկացված հարցման համաձայն` հետևյալ երկրներում բնակվող ծնողներն  ամենամեծ ֆինանսական ներդրումն ունեն իրենց երեխաների կրթական բոլոր ծախսերի առումով՝ Հոնկոնգում (132161 ԱՄՆ դոլար), ՄԱԷ-ում (99378 ԱՄՆ դոլար) և Սինգապուրում (70939 ԱՄՆ դոլար):

Ծնողների մեծամասնությունը (87%) օգնում է վճարել իրենց երեխայի՝ ներկայիս փուլի  կրթության համար: Նրանց 85%-ը վճարում է նաև հետագա բուհական կամ միջին մասնագիտական կրթության համար:  

Ուսանողական վարկերի հետ մեկտեղ բարձրագույն կրթություն ստացող ուսանողների միայն 15%-ն է օգնում վճարել կրթության համար:  Ուսանողների 16%-ն օգտվում է պետական աջակցությունից (կրթաթոշակ, հովանավորի աջակցություն կամ դրամաշնորհ), իսկ 8%-ը՝ դպրոցի և համալսարանի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունից:

Հայաստանը զեկույցի երկրներում ներառված չէ, սակայն հետաքրքիր է որոշ համեմատականներ անցկացնել HSBC հետազոտության արդյունքների և Հայաստանի վիճակագրական տվյալների միջև1: 2015թ.-ի դրությամբ 5-9 դասարաններում սովորող աշակերտների ծնողները մեկ երեխայի հաշվով միջինում ծախսել են ամսական 3467 ՀՀ դրամ, իսկ ավագ դասարաններում սովորող երեխաների ծնողները՝ 6300 ՀՀ դրամ:

Թեև Հայաստանում պարտադիր կրթությունն անվճար է, շատ ծնողներ դժվարանում են հոգալ իրենց երեխաների ընթացիկ ուսումնական ծախսերը: 2015թ.-ի ընթացքում 15-17 տարեկան պատանիների 13.8%-ը որևէ ուսումնական հաստատություն չի հաճախել: Նրանցից 3.7%-ը պատճառաբանել է, որ կրթական ծառայությունները շատ թանկ են: Հայաստանում 2016-2017թթ. ուսումնական տարում պետական դպրոցներում սովորում էր 357052 աշակերտ, իսկ ոչ պետական դպրոցներում՝ 7816 աշակերտ:

Փոլ Էդգարը՝ HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը, մեկնաբանում է. «HSBC-ի զեկույցի համաձայն՝ ողջ աշխարհում ծնողները գիտակցում են, որ կրթությունը կարևոր է ապագայում հաջողությունների հասնելու աշխատաշուկայի մրցունակության պայմաններում: Այսօր, ավելի քան երբևէ, ծնողները պատրաստ են հավելյալ ջանք գործադրել իրենց երեխայի ուսման ծախսերը վճարելու համար՝ անգամ անձնական զոհողությունների հաշվին: Այդուհանդերձ, երեխաների ուսման ծախսերի ֆինանսական դժվարությունները թեթևացնելու համար անհրաժեշտ է մշակել երկարաժամկետ ֆինանսական պլան և սկսել նախապես խնայողություններ անել»:

Հաջողության ուղի

Երբ ծնողներն արտահայտում են իրենց նախընտրությունները մասնագիտական դասընթացների մասին, որ կցանկանային իրենց երեխաները ուսումնասիրեն համալսարանում, ապա  նշում են բժշկությունը (13%), բիզնեսը, կառավարումը և ֆինանսները (11%), նաև ճարտարագիտությունը (10%):

Ավելին, 10 ծնողից 9-ը (91%) ցանկանում է, որ իր երեխան հետբուհական կրթություն ստանա,  որոնցից 76%-ը նախատեսում է ներդրում ունենալ այդ ծախսերը հոգալու առումով: 10 ծնողից մոտ 8-ը (78%) կարծում է, որ հետբուհական կրթությունը կարևոր է նախընտրած մասնագիտությամբ լրիվ դրույքով աշխատանք գտնելու հարցում:

Ասիայում բնակվող ծնողներն ավելի  լավատես են, որ իրենց երեխաները կիրագործեն իրենց ներուժը: Թեև աշխարհում ծնողների 75%-ը վստահ է, որ իրենց երեխան պայծառ ապագա կունենա, այդ կարծիքն ունեցող ծնողների 87%-ն ապրում է Հնդկաստանում, 84%-ը՝ Չինաստանում: Մինչդեռ Ֆրանսիայում ծնողներն ավելի զգուշավոր են. նրանց ընդամենը 42%-ն է համոզված, որ իրենց երեխային պայծառ ապագա է սպասում: Հնդկաստանում և  Չինաստանում ծնողների 85% և 78%-ն է վստահ, որ իրենց երեխան լավ աշխատանք կգտնի, իսկ ողջ աշխարհում այս ցուցանիշը միջինում կազմում է 68%: Ֆրանսիայում ծնողների ընդամենը 36% է վստահ, որ իրենց երեխան շատ լավ աշխատանք կունենա:

Պլանավորելով ապագայի համար

Թեև ծնողները պատրաստակամ են աջակցել  իրենց երեխաներին մասնագիտական առաջխաղացման համար, շատերը նախապես չեն պլանավորում խնայելու միջոցով հոգալ իրենց երեխայի շարունակական կրթության հետ կապված զգալի ծախսերը:

Ծնողների գրեթե երեք-քառորդը (74%) երեխայի ուսման ծախսերը հոգում է ընթացիկ եկամուտներից, իսկ մոտ քառորդը (22%) ընդունում է, որ չգիտի, թե տարեկան որքան է ծախսում իր երեխայի կրթության համար: Շատ ծնողներ ֆինանսական զոհողությունների են գնում իրենց երեխայի ուսման վարձը վճարելու համար. ավելի քիչ գումար են ծախսում ժամանցի վրա (40%), ավելի երկար են աշխատում (21%), ավելի քիչ երկարաժամկետ խնայողություններ կամ ներդրումներ են կարողանում անել (20%), աշխատանք կամ երկրորդ աշխատանք են գտնում (18%): Ավելին, ծնողների 82%-ը պատրաստ է անձնական զոհողությունների գնալ, որպեսզի իրենց երեխան հաջողության հասնի:

Share