Բաժին. Այլ Լուրեր

Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը նոր մրցաշրջանում. տեսանյութ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Էվերտոն»-ին (4:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաներին» հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 4-րդ րոպեին գոլը խփեց Անտոնիա Վալենսիան: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և խաղի 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ կրկնապատկելով հաշվի տարբերությունը: Մխիթարյանի անդրանիկ գնդակն է ընթացիկ մրցաշրջանում: Մխիթայանը փոխարինվեց 87-րդ րոպեին: Իսկ ահա խաղավարտին Ռոմել Լուկակուն խփեց «Յունայթեդ»-ի երրորդ գոլը: Ավելացված րոպեին Մարսիալը անվրեպ իրացեց 11 մետրանոց հարվածը՝ 4:0

«Կարմիր սատանաները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 20-ին:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ 13-ական միավորվ կիսում է 1-2 տեղերը:

Share