Այլ Լուրեր | 14:43 03/10/17

Արմաթի սաները ներկայացրել են Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները

Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները ներկայացրել են ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Beeline-ը տրամադրել է այդ սարքերը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) հետ համագործակցության շրջանակում։

«Շատ հաճելի է տեսնել այսքան տաղանդավոր երիտասարդների, ովքեր արդեն այնքան հմուտ ինժեներներ են, որ կարող են տարբեր պահեստամասերից գործող ռոբոտներ պատրաստել։ Վստահ եմ, որ նրանք մեծ հաջողությունների կհասնեն նորարար տեխնոլոգիաների ոլորտում և շատ ուրախ եմ, որ մեր ընկերությունը ինչ-որ ներդրում է ունեցել իրենց կրթության մեջ։ Անկասկած կրթությունը լավագույն միջոցն է մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ դեռևս ամռանը Beeline-ը, աջակցելով դպրոցականների ուսուցման գործընթացին, հայտարարել էր, որ ավելի քան 1000 հատ Wi-Fi սարքավորում է նվիրաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձեւավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից եւ ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:

-----------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: