Բաժին. Այլ Լուրեր

Դուբայի ոստիկանությունը թռչող մոտոցիկլետներ է փորձարկում

Դուբայի ոստիկանությունը կարծես թե չի բավարարվում իր պարեկային Ferrari և Lamborghini սուպերմեքենաներով և հետաքրքրվում է թռչող մոտոցիկլետի փորձարկումներով։

Դուբայում ընթացող GITEX Technology Week 2017 ցուցահանդեսի շրջանակներում Hoversurf ընկերությունը ցուցադրել է էլեկտրական մոտոցիկլետի նախատիպ։ Մոտոցիկլետը զարգացնում է մինչև 64 կմ/ժ արագություն, մեկ լիցքավորումը բավարարում է 25 րոպե թռիչքի համար, մոտոցիկլետը կարող է փոխադրել մինչև 300 կգ բեռ։

Դուբայի ոստիկանությունում կարծում են, որ թռչող մոտոցիկլետները ոստիկանության աշխատակիցներին թույլ կտան արագ հասնել դեպքի վայր, ինչը ավտոմեքենաները չեն կարող անել՝ ծանրաբեռնված երթևեկության պատճառով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share