Բաժին. Այլ Լուրեր

Հայաստան Համահայկական Հիմնադրամի 2017թ. հեռուստամարաթոնը հավաքագրեց 12.5 մլն դոլար

«Բերքառատ Արցախը» հավաքագրեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլար

Կայացավ «Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Այս տարվա խոշոր բարերաներն են.

Անանուն բարերար /ԱՄՆ/ – 2.500.000 ԱՄՆ դոլար

Սամվել Կարապետյան – 2.250.000 ԱՄՆ դոլար

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան – 350.000 ԱՄՆ դոլար

Սամվել Ալեքսանյան – 200.000 ԱՄՆ դոլար

Վարդանյանների ընտանիք – 125.000 ԱՄՆ դոլար

Վարուժան Գրիգորյան – 100.000 ԱՄՆ դոլար

Բարսեղ Բեգլարյան – 100.000 ԱՄՆ դոլար

Անանուն բարերար /ԱՄՆ/ – 100.000 ԱՄՆ դոլար

Բաղդասարյանների ընտանիք – /ԱՄՆ/ – 100.000 ԱՄՆ դոլար

Հենրիկ Տեր – Ղուկասյան /Իրան/ – 100.000 ԱՄՆ դոլար

Վալեքս Գրուպ – 100.000 ԱՄՆ դոլար

Վահե Կարապետյան – 60.000 ԱՄՆ դոլար

Ժան Մարի Ատամիան – 50.000 ԱՄՆ դոլար

Ալբերտ Բոյաջյան – 50.000 ԱՄՆ դոլար

Հ.Գ. Տվյալները կարող են փոփոխվել:

Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։

Share