Բաժին. Այլ Լուրեր

Գյումրիի դոմիկում ապրող 33-րդ ընտանիքը տուն ստացավ

Դոմիկում ապրող Սնխչյանների ընտանիքը նոր բնակարան ստացավ:

Տունը, որում անհոգ ու երջանիկ ապրում էին մինչև երկրաշարժը, Մանուշյան փողոցի վրա էր: Տունը, որում մոռացել էին` ինչպիսինն են տարրական կենցաղային պայմանները, նույն Մանուշյան փողոցի վրա էր: 12 տարի Սնխչյաների ընտանիքը ապրել է տնակում` առանց կոմունալ հարմարությունների, բայց հույսով:

Ընտանիքում 6 հոգի են. տատիկն ու պապիկը` Շահանդուխտ և Արմենակ Սնխչյանները, կինն ու ամուսինը` Պարույրն ու Ռուզաննան, և նրանց երեխաները` Ջուլիետան ու Արմենակը: 

Ամուսինն աշխատում է շինարարության խանութում, ընդամենը 50,000 հազար դրամ աշխատավարձով: Կինը չունի մշտական աշխատանք: Հավելյալ եկամտի միակ աղբյուրը երեխաների նպաստ է` 25.900դրամ:

 Նոր կյանքի բանալին  Սնխչյանները ստանում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: «Հայաստան» համահայկական  Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության բարեր Ժան Մարի Ատամիանի աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝սեփական բնակարան Մուշ թաղամասում։

Սնխչյանների ընտանիքը 33-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։

Share