Բաժին. Այլ Լուրեր

Google-ը 4 ժամում ստեղծել է աշխարհի ամենաուժեղ շախմաստիստին

Շախմատը բարդ խաղ է, եթե խոսքը գնում է մարդկային ուղեղի մասին, իսկ եթե խոսքը գնում է արհեստական բանականության մասին, ապա շախմատը պարզապես զվարճանք է։ Google կորպորացիայի մասնագետների կողմից ստեղծված AlphaZero արհեստական ինտելեկտի նորագույն կոնֆիգուրացիան մի քանի ժամում շախմատ խաղալ է սովորել և այժմ մարդկության պատմության մեջ ամենաուժեղ շախամիստն է՝ խոսքը և մարդկանց, և շախմատային ծրագրերի մասին է։

Google-ի ինժեներները AlphaZero-ի մեջ ներմուծել են միայն շախմատի կանոնները, մնացածին արհեստական բանականությունը հասել է ինքնիրեն։ Ինքնուսուցումն AlphaZero-ի մոտ այնքան լավ է ստացվել, որ AlphaZero-ն գործարկման պահից 4 ժամ անց կարողացել է հաղթել աշխարհի ուժեղագույն Stockfish ծրագրին։

AlphaZero-ն և Stockfish-ն անցկացրել են 100 խաղ, որից 28 խաղում հաղթել է AlphaZero-ն, 25 խաղում՝ սպիտակներով, 3 խաղում՝ սևերով։ Մնացած խաղերում արձանագրվել է խաղաղ արդյունք։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share