Բաժին. Այլ Լուրեր

ԱՊՊԱ-ն օնլայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով

Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կարող եք կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։

Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է սույն թվականի նոյեմբերի 1-ից: Գործընթացը բավական պարզ է և հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-ից 4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի ցածր ապահովագրավճար: Ապահովագրավճարի անկանխիկ վճարման (վճարային քարտերի միջոցով) տարբերակով ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կնքելու համար կարող եք այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.appa.am պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք:

 ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումների գործընթացի հակիրճ նկարագրությունը կարող եք դիտել նաև հղումով տեղադրված տեսահոլովակի միջոցով:

Share