Բաժին. Այլ Լուրեր

Գեոկոսմոսը կապահովի ՀՀ սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման պայմաններ

ՀՀ կառավարությունը 2017 թվականի նոյեմբերին հիմնադրված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում կներդնի ավելի քան 300 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Միջոցների տրամադրման նպատակն է ապահովել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման և շահագործման կառավարման կարգավորման պայմաններ:

Իրավական ակտի ընդունման արդյունքում կիրականացվի Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը:

Share