Բաժին. Այլ Լուրեր

Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ». Հենրիխի և Արսեն Վենգերի մեկնաբանությունները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «զինագործների» պաշտոնական կայքը: Մխիթարյանը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ», իսկ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Իսկ թե որ համարի տակ հանդես կգա Մխիթարյանը դեռևս հայտնի չէ:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

Իմ երազանքը իրականացավ. Մխիթարյանի առաջին մեկնաբանությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Արսենալ»-ի  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո առաջին մեկնաբանությունն է տվել:

«Ես շատ ուրախ եմ, որ այս գործարքը կայացավ և ուրախ եմ այստեղ լինելու համար: Իմ երազանքը իրականացավ, քանի որ միշտ երազել եմ խաղալ «Արսենալ»-ում: Հիմա այստեղ եմ և կանեմ ամեն ինչ, որ պատմություն կերտեմ ակումբի հետ: Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես խաղացել «Արսենալ»-ը, և ինչպես է թիմը ղեկավարել Արսեն Վենգերը: Իհարկե, ես սիրահարված էի Թիերի Անրիի խաղին: Գուցե հենց դրա համար էլ ես սիրեցի «Արսենալ»-ը», իր խոսքում ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանի փաստել է, որ ինքը պատրաստ է խաղալ ցանկացած դիրքում, խաղալ ամենուր:

Մխիթարյանի խփած գոլերը տպավորիչ են. Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական տեղափոխությունից հետո խոսել է հայ ֆուտբոլիստի մասին:

«Մխիթարյանը ամբողջական ֆուտբոլիստ է: Նա ստեղծում է հնարավորություններ, նա պաշտպանվում է: Պետք է ասում, որ նա բազմաթիվ հատկանիշներ ունեցող ֆուտբոլիստ է: Երբ նայում եք, թե որքան գոլեր է խփել իր կարիերայի ընթացքում այն իսկապես տպավորիչ է: Կարևոր է նաև այն, որ թիմում կունենանք ֆուտբոլիստ, ով բազմափորձ է, բայց մենք գիտենք, որ Պրեմիեր լիգայում այդքանը բավարար չէ»,- նման կարծիք է հայտնել Արսեն Վենգերը:

Share