Բաժին. Այլ Լուրեր

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ (գործող կարգավորումներ, նախատեսվող փոփոխություններ), կադրային գործի վարում» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի փետրվարի 19-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ (գործող կարգավորումներ, նախատեսվող փոփոխություններ), կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի փետրվարի 16-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել   060 544 989, 060 544 951:

Փետրվարի  19-ին

18:30-20:00 – Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ (գործող կարգավորումներ, նախատեսվող փոփոխություններ) – Արմինե Մաթոսյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Կադրային գործի վարում – Արմինե Մաթոսյան

Դասընթացի դասավանդողներ

Արմինե Մաթոսյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետի տեղակալ, աշխատանքի  և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի պետ:

Share